Պրեմիերա․ Սոֆի Մխեյան եւ Hayat Project` «Ամպերից վեր»

Սոֆի Մխեյանն ու Hayat Project-ը նոր տեսահոլովակ են ներկայացրել, որը նկարահանվել է «Ամպերից վեր» երգի հիման վրա։ Ստեղծագործության երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանի։ Նշենք, որ գյումրեցիներից բաղկացած Hayat project-ը հիմնվել է

2 տարի առաջ: Բենդի տեսահոլովակները նկարահանվում են Գյումրիի տեսարժան վայրերում, իսկ տեսահոլովակների հերոսները Գյումրիի դրամատիկական եւ տիկնիկային թատրոնների դերասաններն են: Hayat project-ի բոլոր հեղինակային երգերի հեղինակը գյումրեցի հանրահայտ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: