Կրկին մեդիադաշտում ընդիմադիրների կողմից սկսեց շոշափվել նախկինների կողմից թևավոր խոսք դարձած սևերի և սպիտակների թեման: Այսքանով հանդերձ հայ ժողովուրդը սպասում էր կտրուկ քայլերի Փաշինյանի կողմից: Փաշինյանը քայլ արեց և հայ ժողովուրդը կրկին կանգնեց վարչապետի կողքին; նա իր սատարումն առաջարկեց կառավարությանը: Ադեկվադները կրկին տանուլ տվեցին:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Շավարշ Սարուխանյանը:
Ինչու՞ է Հրայր Թովմասյանը այդպես պինդ կառչել այդ աթոռին, կամ գուցե նրան ստիպում են, գուցե նա գիտի այնպիսի բաներ, որ իր հեռանալուց հետո կբացահայտվի: Գուցեները շատ են և դրանց պատասխանները կստանանք միայն ՍԴ-ի լուծարումից հետո:
Տարօրինակ և միևնույն ժամանակ կանխատեսելի էր, որ Թովմասյանը կդառնա ընդիմադիր, դուրս կգա հայ ժողովրդի և Փաշինյանի դեմ, թեև ժողովրդի կամ իշխանության կողմ նա երբեք չի էլ եղել, իսկ այսօր հանգամանքները նրան ստիպել են այդ մասին բացահայտ հայտարարել:
Հետաքրքրական է, որ նույն ձեռագիրն է նաև Վանեցյանի դեպքում: Երկիրը բաժանելով սևերի ու սպիտակների, նրանք բացահայտ ցույց տվեցին իրենց նվիրումը սևերին: Այսօր նրանք բացահայտ սպառնալիք են ներկայացնում երկրի անվտանգության և վարչապետի կյանքի համար: Հետևաբար քաղաքական խաղերին հետևելով պետք է եռակի անգամ ամրապնդել Փաշինյանի անվտանգությունը, քանի որ Փաշինյանին վնասելու դեպքում ժողովուրդը կհայտնվի փակուղու մեջ, իսկ նախկիները կսկեն իրականցնել հայաթափման և սնանկացման ծրագիրը:
Facebook Comments