Պատկերացրեք մեկը, ով տարիներ շարունակ տիրապետում է պետական գաղտնիքներին, սպառնում է խոսալ՝ դրանով իսկ վտանգելով ազգային անվտանգությունը:

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամիսեր առաջ, երբ դեռ նախկին ԱԱԾ-ի պետը պաշտոնանկ լինելուց հետո սպառնաց խոսալ, դեռևս այդ ժամանակ եմ ասել, որ հետագայում վերջինս կարող է դառնալ իրական սպառնալիք ազգային անվտանգությանը:

Պատկերացրեք մեկը, ով տարիներ շարունակ տիրապետում է պետական գաղտնիքներին, սպառնում է խոսալ՝ դրանով իսկ վտանգելով ազգային անվտանգությունը:

Սերժի նախկին կադրը, ում՝ վերջինիս փեսայի հետ ակտիվ կապի մասին մի անգամ չէ, որ ինֆորմացիան հայտնվել է մամուլում, ամեն ինչ արեց, որպեսզի իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ոմանք կարողանան հանգիստ լքել երկիրը և հեշտությամբ խուսափեն հետագայում իրենց առաջադրվող մեղադրանքից:

Նույն մերժվածի սուրբ փեսայի հոր՝ Արա Մինասյանի երկրից փախուստը ձեզ վառ օրինակ..․

Պաշտոնանկությունից հետո իրականում Վանեցյանն ակտիվ գործունեությամբ է զբաղված, ով ցանկանում է հակաիշխանական ուժեր համախմբել իր շուրջը, մամուլում ստահոդ լուրերով վարկաբեկել իշխանություններին, հանրային կարծիք ձևավորել, բողոքի ալիք ստեղծել ու մի օր երկրում վերցնել իշխանությունը:

Պատահական չէ, որ Վանեցյանի հարցազրույցները հայտնվում են արդեն իսկ մերժված քաղաքական ուժերին դեռևս սատարող լրատվական կայքերում ու մեդիա հարթակներում:

Ասել եմ ու էլի կասեմ՝ պետական գաղտնիքներին տիրապետող ու դրանք չբարձրաձայնելու մասին փաստաթղթի տակ ստորագրած Վանեցյանը, ով ամեն առիթի սպառնում է խոսալ ու փաստեր բացահայտել, սպառնալիք է ազգային անվտանգությանը:

Իսկ որպես քաղաքական գործիչ Վանեցյանը, ով նախկին արժեհամակարգի կրողն է, չկայանալով՝ վաղուց արդեն սպառված է…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: