Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ պետական համակարգում հեղափոխությանը դիմադրողներին՝ նշելով, որ նրանք կարող են գնալ և համալրել ընդդիմադիրների շարքերը, քանի որ այսօր ընդդիմադիր լինելը բավականին «եկամտաբեր է»:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադառնալով վարչապետի այս հայտարարությանը՝ նշեց, որ այն շատ վրդովեցնող է, քանի որ ընդհանրական ստվեր է գցում ընդդիմադիր գործունեության վրա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում