Այստեղ հղի կանայք կան. քաղաքացին հանդիմանեց Վանեցյանին առանց հերթ քվեարկելու համար
Ընտրություններին մասնակցող քաղաքացիներից մեկը, տեսնելով, որ Արթուր Վանեցյանն առանց հերթ կանգնելու անմիջապես մտավ ընտրատեղամաս, ընտրեց և դուրս եկավ՝ հանդիմանեց նրան, ասելով, որ հերթում հղի կանայք և տարիքով մարդիկ էին կանգնած։
«Պարոն Վանեցյան, առանց հերթի ներս մտաք, այստեղ հղի կանայք կան և տարիքով մարդիկ»,- ասաց քաղաքացին։
Արթուր Վանեցյանն ի պատասխան արդարացավ, թե թույլտվություն է խնդրել։