Փորձեք դեմքի համար նախատեսված այս բնական դիմակը: Անհրաժեշտ են միայն հասանելի 4 բաղադրիչներ.
- 1 կապ մաղադանոս 1ճ.գ.
- բնական յոգուրտ 1ճ.գ.
- մեղր 1 կիտրոնի հյութ
Անհրաժեշտ է տրորել մաղադանոսը, որ խիտ մածուկ ստացվի: Ավելացնել յոգուրտը:
Խառնել մեղրն ու կիտրոնի հյութը, միացնել մաղադանոսի և յոգուրտի հետ: Լավ խառնել:
Կիրառման եղանակ.
Քսեք դիմակը դեմքի մաշկին, թողեք 5-10 րոպե: Այս դիմակը մաշկը կդարձնի փայլուն և կառողջացնի, նաև կօգնի ազատվել բշտիկներից, բծերից և սպիերից:
Ժամանակը լրանալուն պես՝ լվանալ դեմքը գոլ ջրով: Հիանալի արդյունք կունենաք, եթե կիրառեք դիմակը շաբաթական 1-2 անգամ: