Պատ երազմի ընթացքում Ալեքսեյը ծնողներին երբեք չի հայտնել գտնվելու վայրը։ Նա ասում էր, որ… 

ԱԼԵՔՍԵՅ ԱՐԱՐԱՏԻ ԱՍՐՅԱՆ (ԱԼՅՈՇԿԱ)․ Ծնվել է 2001թվականի հոկտեմբերի քսանութին քաղաքամայր Ստեփանակերտում՝ 1992թվականին զո հված պապիկի՝ Բերդաձորցի Ալեքսեյ Սամվելի Ասրյանի ընտանիքում։ 2007թվականըն հաճախել է Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան թիվ

տաս միջնակարգ դպրոցի առաջին դասարանը, որտեղ սովորել է մինչև 2013թվականը։ 2013֊2016թթ. սովորել է ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում։ 2016֊2019թվականներին սովորել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11

ավագ դպրոցում։ 2019թվականներին ընդունվել է ԱրՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որտեղ այդպես էլ չի հասցրել սովորել ու ավարտել։ Ալեքսեյը դեռ մանկուց աչքի էր ընկնում աշխույժ, ընկերասեր և անմիջական բնավորությամբ։ Թե՛ դպրոցում, թե՛ ընկերական միջավայրում բոլորը սիրում և վստահում էին նրան։ 2020թվականի հունվարի 8֊ից համալրել է

ԱՀ ՊԲ Մարտունու 2֊րդ պաշտ պանականի շարքերը։ Տի րապետում էր АГС կոչվող զի նատեսակին, որն էլ պատճառ եղավ դիրքից դիրք տեղափոխելուն։ Մասնակցել է Մարտունու, Կարմիր Շուկայի ու Վարանդայի մարտերին։ Ամիսներ շարունակ հավատով ու հույսով ամենքը սպասում էին նրա վերադարձին։ Ավա՜ղ, ճակատագիրը շատ դա ժան

գտնվեց ինչպես հազարավոր լույս տղաների, էնպես էլ Ալեքսեյի, նրա ընտանիքի անդամների, բարեկամների և ընկերների նկատմամբ։ ԱԼՅՈՇԿԱՆ զ ո հվել է Վարանդայում, հոկտեմբերի քսանչորսի լույս 25֊ի գիշերը։ Ռազ մական փոր ձագետների՝ մա րտի դաշտի ուսումնասիրությունը փաստում է, որ նա և ընկերները կ ռվել են հե րոսի պես, քաջին վայել

համարձակությամբ, կռ վել են մինչև վերջին շունչը՝ անվարան և անն ահանջ։ Պատ երազմի ժամանաե ծնողներին երբեք չի հայտնել գտնվելու վայրը։ Նա ասում էր, որ իրենց դիրքը նույն վայրում է, նրանք էլ ապաս տա րաններում են և դուրս չեն գալիս։ Տաս երկար ու տա նջալից ամիսների որոնումների ընթացքում հայրը տղայի բազմաթիվ

սխ րագործությունների մասին է իմացել։ Ամեն անգամ հպարտորեն լսում էր որդու մասին՝ հույս ունենալով, որ Ալյոշկան կվեադառնա ու ինքը կպատմի պատ երազմի օրերից։ ԱԼԵՔՍԵՅԸ հետմա հու արժանացել է «Մար տական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։ Փա՛ռք և պատի՛վ, մե՛ր հերոս հայորդիներին։ Փա՛ռք ու պատի՛վ ալեքսեյներ ծն ած հայ մայրերին։

Понравилась статья? Поделиться с друзьями: