Պատ երազմից առաջ արձակուրդում էինք… Սյունիքից էինք դուրս գալիս, ասացի՝ Թաթ, զգո՞ւմ ես՝ ինչ-որ վատ բան է լինելու… զո հված հետախ ույզի կինը գիրք է գրել նրա մասին

«Ես ձեզ իմ կյանքից շատ եմ սիրում». սա Թաթուլի վերջին խոսքերն էին, որ Անահիտը պիտի լսեր ու չկարողանար այլևս համակերպվել ամուսնու հավերժ բացակայությանը: Թաթուլ Հակոբյանը 2016-ին՝ Ապրիլյան պատ երազմին կամավոր մասնակցելուց հետո, անցավ հիմնական ծա ռայության: Իր խոսքին տեր կանգնող Թաթուլի որոշումը ընտանիքում նույնիսկ չքննարկվեց: Հետախ ույզի ճանապարհն էր,

որ պիտի անցներ Թաթուլը, սակայն 26 տարեկանում այդ ճանապարհն ընդհատվեց: «Նրա հետ չորս պատ երազմ անցա. սկզբում՝ Ապրիլյանը, հետո Սիրիայում մասնակցեց խաղաղապահ առաքելությանը, Հուլիսյան պատ երազմին ևս մասնակցել է, 2020 թվականին էլ մասնակցեց 44-օրյա պատ երազմին: Պատ երազմի սկզբից բարձր տրամադրություն ուներ, մշտապես ասում էր՝ լավ կլինի»,- պատմում է կինը՝ Անահիտ Ալեքսանյանը: Կնոջ խոսքով՝ հոկտեմբերի 19-ին

Թաթուլը և նրա ընկերներն առաջադրանքի են գնացել Կուբաթլուի (Որոտան) մասում: 300 հոգանոց ջո կատից առաջադրանքին որոշել են մասնակցել 7 ընկերով՝ ասելով՝ «ընկերովի մա հը հարսանիք է»: «Այդ օրը գիշերը տասներկուսն անց էր՝ նամակ ուղարկեց ինձ, որում գրել էր՝ «ես քեզ շատ եմ սիրում»: Տարօրինակ էր արդեն, քանի որ ուշ ժամ էր, նաև ասել էր՝ չի կարող գրել: Ես էլ զարմացա ու ինչ-որ անհանգստություն զգացի: Գրեցի՝ ամեն ինչ նորմա՞լ է, զգացի, որ տրամադրությունն էլ

առաջվանը չԷ»,- հիշում է Անահիտը: Նամակագրության մյուս օրը Թաթուլը կնոջը ևս մեկ նամակ է գրել ոկ նրան խնդրել, որ իրենց որդուն լավ նայի: Դրանից հետո անհասանելի է դարձել: Ամուսնու մա հվան լուրը Անահիտը հարազատներից ամենավերջինն է իմացել: Սկզբում ասել են, որ վի րավոր է, հետո՝ ծա նր է վիճակը, որոշ ժամանակ անց էլ ասել են՝ ծայ րահեղ ծանր է: Դրանից հետո կինը փորձել է նրա ընկերներից տեղեկություն իմանալ Թաթուլի վիճակի մասին, բայց բոլորը

խուսափել են ուղիղ պատասխան տալուց: «Չէին պատասխանում զանգերիս, դառնում էին անհասանելի: Ասում էին՝ կտեսնես, երբ Գորիսից Երևան տեղափոխեն: Ողջ օրը ծնկի եկած աղոթում էի: Լուրն իմացա էմ ժամանակ, երբ արդեն որոշ ժամանակ էր անցել. տանից դուրս գալով՝ շքամուտքի լույսը տեսա վա ռված… Ասացին՝ Թաթուլն այլևս չկա… չհավատացի, մինչ օրս էլ չեմ համակերպվում այդ մտքին: Այդ ընթացքում որոշ ժամանակով կորցրել էի խոսելու ունակությունը.

մտքումս մենակ նրա մա հն էր»,- հիշում է այրիացած կինը: Բայց ամուսնու տածած մեծ սերն և իրենից երկուսի մասնիկը՝ Մոնթեն, Անահիտի մեջ վերապրելու ցանկություն է արթնացրել, նաև պարտադրել գիրք գրել ամուսնու մասին: Պատմում է՝ գիրքը գրելուց Թաթուլի հետ ապրած յուրաքանչյուր վայրկյանը և բառը վերապրել է: Շատ անգամներ է որոշել կիսատ թողնել, բայց Թաթուլի երազանքը պետք է կատարեր: «Պատ երազմից առաջ մենք արձակուրդում էինք միասին և հանգստանում էինք: Սյունիքից էինք դուրս գալիս, ու երկուսս էլ

հոգեբանական այլ վիճակում էինք: Մեքենայի մեջ խոսելու ընթացքում ասացի՝ Թաթ, զգո՞ւմ ես՝ ինչ-որ վատ բան է լինելու: Ասաց՝ ես ուզում եմ հերոսի մա հով մա հանալ: Ուզում եմ էնպես մա հանալ, որ պատմության գրքում իմ մասին գրվի, տղաս էլ կարդա և հպարտորեն ասի՝ ինքը իմ հայրն է: Ես չեմ ուզում հասարակ մա հով մեռ նել: Գիրք գրելու միտքը էդտեղից առաջացավ»,- նկատում է կինը: Սկզբում Թաթուլի անվամբ բռնցքամ արտի առաջնություն է անցկացվել, հետո նրա մասին պատմող ֆիլմ է նկարվել: Նոյեմբերի տասնմեկին

էլ տեղի է ունեցել Թաթուլի մասին պատմող գրքի շնորհանդեսը, որ կոչվում է «Թիկունքում»: «Մեկ տարի եմ գրել գիրքը, սակայն օրեր են եղել, որ չեմ կարողացել շարունակել: Երեք բառից հետո հոգեբանական ծա նր վիճակում էի հայտնվում: Ամբողջ ընթացքը դե ղերի օգնությամբ եմ հաղթահարել: Մի պահ թողեցի, բայց ամիսներ անցան ու որոշեցի, որ պետք է շարունակեմ գրելը, քանի որ Թաթուլը թույլ տեսակին չէր սիրում: Ինձ համար յուրահատուկ է այս գիրքը, այն իմ,

ներաշխարհն է, ապրումներն ու զգացումները»,- անկեղծանում է Անահիտը: Գիրքը մեր պատմությունն է, մեր սերը, ասում է նա: Էն սերը, որ դեռ դպրոցական տարիներից ուղեկցել է նրանց. «Մենք նույն դպրոցում ենք սովորել, տարբեր դասարաններում, 2010-ին սիրահարվել էր ինձ, այդ ժամանակ ավագ դպրոցում էինք սովորում: Իր դասարանը և հոսքը փոխեց և տեղափոխվեց իմ դասարան: Չէի հավատում, որ կարող էր այդպիսի

բան անել. մի տեսակ թե՛ զայ րույթ կար, թե հաճելի էր»: Թաթուլի մար մինն Անահիտը ճանաչել է դաջվ ածքից. սրտի մասում կո դավորված դա ջվածք է ունեցել Թաթուլը. բանալի բառը գտնելու ժամանակ հնարավոր էր կարդալ կնոջ՝ Անահիտի անունը: Ասում է՝ մա հից հետո էլ Թաթուլը իրեն սիրո խոստովանություն է արել. «Շատ հաճախ են ասում՝ սերեր կան՝ հաղթեցին պատ երազմը: Միշտ մտածում եմ՝ մեր սերն էլ էնքան ուժեղ

էր, որ նա էլ պետք է հաղթեր: Գրքում էլ եմ գրել դրա մասին: «Այո՛, սերը հաղթում է պատ երազմը: Եվ մեր սիրո նման շատ սերեր չափերը կորցնելու ու աշխարհի վրա եզրեր չունենալու պատճառով հատեցին երկնային սահմանները: Եվ տարբերություն չկա, թե ինչ ձև է չափում մոլորակն իմ և քո հեռավորությունը, երբ ինձ շատ մոտիկ՝ իմ ներսում՝ սրտիս ամենասուրբ մասում քո սիրտն է բա խում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: