Պատահական չի, որ օրուգիշեր խոսում են Արցախում պատերազմի վերսկսումից, տարածքների կորուստից. նրանք պատրաստ են հարյուր Հայաստան էլ կործանել, միայն թե իրենց ոհմակի կաշին փրկեն…
Ոմանք լավ չեն հասկանում, թե 2018 թվականի գարնանը, ի՞նչ կորցրեցին Սերժն ու Ռոբերտը իրենց լակեյների հետ միասին։
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Քամալյանը:
Եվ այդ լավ չհասկանալու արդյունքում է, որ շատերը զարմանքով են վերաբերում նախկինների կողմից դրսևորվող հակապետական բնույթի գործողություններին։
Հարգելիներս, ոչ մի պատահական բան չկա, որ նրանք օրուգիշեր խոսում են Արցախում պատերազմի վերսկսումից, տարածքենրի կորուստից, երևակայական համաշխարհային պատերազմից, տնտեսության քայքայումից… Այդ ամենը նրանց ցանկությունն է, որովհետև նրանք պատրաստ են հարյուր Հայաստան էլ կործանել, միայն թե իրենց ոհմակի կաշին փրկեն։