Բեն Ավետիսյանի դստրիկն արդեն մեկ ամիս է, ինչ իր ներկայությամբ երջանկացնում է ծնողներին։ Դստրիկի մեկ ամսականի առիթով Բենը հոլովակ է տեղադրել՝ ցուցադրելով աղջկան ու իր սերն արտահայտելով նրա հանդեպ։
Բենը հրապարակած կադրերին կից գրել է․ «Պապայի կապուտաչյա հրեշտակ»։ Կադրերում երևում է, որ Բենի աղջնակն ունի արտահայտված կապույտ աչքեր, բաց երանգի մազեր, մազերի ուշագրավ դասավորվածություն։
Դստրիկի մեկ ամսականի առիթով փոքրիկ Բիանային ծնողները սև զգեստ են հագցրել և նույն երանգավորմամբ տորթ պատվիրել՝ երեխային լուսանկարելով տորթի կողքին։ Բենն այդ կադրը ևս հանրայնացրել է։
Մեկ այլ հրապարակման մեջ էլ երևում է, թե ինչպես է Բենը դստերը գրկած զբոսնում բաց տարածության մեջ։ Նկատելի է, որ նա շատ ջերմ սիրով է կապված դստեր հետ։
Բենի ծնողական ուրախության և Բիայնայի մեկ ամսականի առիթով արված հրապարակումների մանրամասներին կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ։