Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, ՀՀ մարզեր) իրավական խնդիրների ապահովման և զինված ուժերը իրավաբաններով համալրելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի իրավաբանական ծառայությունը զինվորական ծառայության է հրավիրում ներքոնշյալ պահանջներին համապատասխանող իրավաբանների․

1. Ընդհանուր գործառույթները (կոնկրետ գործառույթները` ըստ կոնկրետ հաստիքի)

• Իրավաբանական խորհրդատվության տրամադրում.

• Ստացված գրությունների և դիմումների պատասխանների մշակում.

• Իրավական ապահովում և փորձաքննություն.

• Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում, փորձաքննություն.

• Դատական ներկայացուցչություն.

• Հայցադիմումների, հայցադիմումների պատասխանների, վերաքննիչ և վճռաբեկ բո-ղոք­ների, դրանց պատասխանների և դատական այլ փաստաթղթերի կազմում:

2. ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

• Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի որակավորումը և գիտական կոչումները կդիտարկվեն որպես առավելություն).

• ՀՀ օրենսդրության իմացություն.

• Հայոց լեզվի գերազանց իմացություն:

3. Պահանջներ

1) Մասնագիտական.

• Վերլուծական ունակություններ.

• Իրավական ակտերի կազմման (փաստաթղթերի հետ աշխատելու) ունակություն.

• Համակարգչային գիտելիքներ.

• Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն.

• Օտար լեզուների իմացությունը ցանկալի է:

2) Անձնական որակներ

• Պատասխանատվության զգացում.

• Պարտաճանաչություն.

• Ազնվություն.

• Ազատ հաղորդակցվող և չկաշկանդվող.

• Արագ կողմնորոշվելու ունակություն.

• Սթրեսակայունություն.

• Թիմում աշխատելու կարողություն:

4. Գրավչությունը

• Մրցունակ դրամական բավարարում.

• Բարձր կարգապահության, կատարողականության, գիտելիքների ամրապնդման և ընդլայնման խրախուսում.

• Արժանիների համար ծառայողական աճի լայն հնարավորություն.

• Հնարավորություն՝ գործով ծառայելու Հայրենիքին.

• Արտերկրում ուսանելու հնարավորություն.

• Այլ…:

5. Թեկնածուների ընտրության կարգը

• Մասնագիտական ինքնակենսագրականների (CV) ներկայացում էլեկտրոնային հասցեով.

• Ըստ ինքնակենսագրականների` ընտրված թեկնածուներին կտրվի իրավաբանական բնույթի առաջադրանք, կպարզաբանվի հետագա ընթացակարգը.

• Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 29-46-99 հեռախոսահամարով»։

Понравилась статья? Поделиться с друзьями: