Ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ տեղեկությունների՝ «Պլազա»-ի կրшկnցներից հետո սկսվելու են հավաքներ՝ իբր հետապնդվողների կողմից, և ունենալու են նոր կարգախոս՝ մեզ ոչ մի փшմփուշտ չի կանգնեցնելու, և մենք մեզ ապահով չենք զգում, որի մեղավորն իբր ներկայիս իշխանությունն է:
Չստացված շոու «Պլազա»-ում… Շարունակելի»։
Նշենք, որ այսօր ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։
Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։
Կրшկոցներ արձակած անձը վնասազերծվել է. տուժածներ, պատանդներ չկան, այս մասին հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից:
Դեպքի վայրում են ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Facebook Comments