Հայտնի է, թե Իրանից հատուկ չվերթը երբ կհասնի Երևան armday.am-ը գրել է.
Արդեն գրել էինք, որ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները փետրվարի 26-ին հատուկ չվերթով կվերադառնան հայրենիք…
Իրանում Հայաստանի դեսպանատուն է դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի…
Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսի վարակի տարածման կապակցությամբ Հայաստանը երկու շաբաթով և մասամբ դադարեցրել է ցամաքային և օդային հաղորդակցությունը հարևան երկրի հետ..
Սակայն, սահմանափակում չի կիրառվում Հայաստանի և Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար…
ArmDay.am-ին այս հատուկ չվերթի մասին որոշակի մանրամասներ հայտնի դարձան: Նախ տեղեկացանք, որ այն Իրանի մայրաքաղաք Թեհրանից Երեւան կժամանի Իրանի ժամանակով 15:00-ին: Թեհրանի եւ Երեւանի ժամային տարբերությունն ընդամենը 50 րոպե է…
Չվերթը կիրականացնի հայկական «Արմենիա» ավիաընկերությունը: Ի դեպ, նշենք, որ «Արմենիա» ավիաընկերությունն այսօր ևս Թեհրանից Երեւան չվերթ է ունեցել, որը չեղարկվել է…
Այսօր չեղարկվել է նաեւ Երեւանից Թեհրան գնացող «Արմենիա» ավիաընկերության նախատեսած թռիչք, սակայն վաղը ժամը 11-ին Երեւանից Թեհրան թռիչք կիրականացվի…