Չինաստանում նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ են մշակել

Չինացի բժիշկները մշակել են 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ՝ արտամարմնական օքսիգենացիայի (թթվածնարարության) միջոցով: Հունվարի 23-ին այդ մասին հայտնել է Sina լրատվական պորտալը։

Պորտալի տվյալներով՝ մեթոդը հաջողությամբ փորձարկվել է Ուհանում (Հուբեյի նահանգի վարչական կենտրոն): Նոր մեթոդի շնորհիվ բժիշկներին հաջողվել է փրկել 53-ամյա տղամարդուն, որը գտնվում էր օրհասական վիճակում:

Հիմա նրա վիճակը կայունացել Է եւ շարունակում է բարելավվել: Ինչպես պնդում են բժիշկները, շուտով նրան կհանեն կարանտինից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Понравилась статья? Поделиться с друзьями: