Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասնում է կոմունալ վճարումների հետ կապված հարցերը․
Նախ հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր համընդհանուր արտակարգ դրության պայմաններում կոմունալ վճարումներ կատարելու խնդրին։
Նա մասնավորապես նշել էր անդրադառնալով հետագա վճարումներին, որ սոցիալական աջակցության միջոցառումներ են իրականացնում․ «Կհետևենք այդ միջոցառումների իրականացման էֆեկտիվությանը և ըստ անհրաժեշտության այդ որոշումների մեջ կկատարենք կարգավորումներ, որ հնարավորինս էֆեկտիվ լինի»:
«Ես կարծում եմ, որ կոչեր և անելիքներ, որոնք թիրախավորված չեն, մենք պետք է աշխատենք թիրախներով և թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով։
Գործիքները բազմաթիվ են, բայց առավել կարևոր է քննարկել օժանդակության կարիք ունեցող թիրախների և թիրախային խմբերի խնդիրը ճշգրիտ ձևով, այլ ոչ թե, թե ինչպես իրենց օգնել առավել ևս ընդհանրական գործիքների մասին խոսել»,- նշել է Մհեր Գրիգորյանը։
Տեսանյութը դիտեք ստորև՝