Երևանի թիվ 160 դպրոցի մոտակայքում անհայտ տղամարդը փորձել է երեխա առևանգել։ Ֆեյսբուքյան օգտատեր Ալինա Եմենջյանը այդ մասին գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել:
«Այսօր 160 դպրոցի մոտ գտնվող խանութի տարածքից երեխայի առևանգման փորձ է տեղի ունեցել։ Ընկերներ, խնդրում եմ, ինչքան հնարավոր է տարածեք, որ գտնվի էս պիղծը»,–գրել է նա։
Եմենջյանը մեկնաբանություններում նշել է, որ երեխան վախից փախել է, տղամարդը հետևից գոռացել է` ոչ մեկին չպատմի, թե չէ կսպանի։
Նշենք, որ թիվ 160 դպրոցը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում։
Facebook Comments