Ուշագրավ ու բացառիկ մանրամասներ հանրահայտ խնամիների մասին․ ինչպիսի՞ն են նրանք որպես խնամիներ

Ծնամի լինելը մեծ պատասխանատվություն է։ Շատ հայտնի դեմքեր մեծ սիրով են ստանձնել այդ պատասխանատվությունը և պատմել են այդ մասին։

Երաժիշտ Արա Գևորգյանը, որ երկու զավակների՝ տղայի ու աղջկա հայր է, վերջերս ամուսնացրել է իր աղջկան։ Նա խոստովանում է, որ մեծ դժվարությամբ է համաձայնել դստեր ձեռքը տալ, իսկ հիմա էլ դժվարությամբ է համակերպվում այն փաստի հետ, որ աղջիկն իրենց տանը չի ապրում։

Սակայն դա չի խանգարում, որ նա շատ սիրի ու հարգի իր փեսային, նրա ընտանիքին։ Փեսաների մասին բացառիկ սիրով է խոսում դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը, որը երեք փեսա ունի։

Նրա աղջիկներից երկուսն ընտանիքներով ապրում են Լեհաստանում։ Ջուլիետա Ստեփանյանը նշում է, որ իր փեսաները բավականին հարգված են լեհական հայ համայնքի կողմից, փեսաներից մեկն ատամնաբույժ է, մյուսը գործարար։

Դերասանուհի Սեդա Հունանյանը երկու աղջիկների մայր է։ Նա երկու փեսա ունի, որոնց սիրում է, նրանք էլ Սեդային են սիրում։ Սեդան խոստովանում է, որ կոնֆլիկտների ժամանակ ինքը փեսաներին է պաշտպանում։

Հանրահայտ անձանց պատմությունները խնամիների մասին կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: