Տիգրան Ավինյանը վերջերս մի նամակ է ստացել փոքրիկ աղջնակի կողմից նկարի տեսքով: Փոքրիկ Սոնան մի նամակ էր գրել պարետին, նկարվել նամակի հետ ու ուղարկել Տիգրան Ավինյանին:
Տ. Ավինյանը չի անտեսել փոքրիկ աղջնակի նամակն ու հորդորը: Նա պատասխան նամակ է գրել աղջնակին, նկարել և հրապարակել իր սոցցանցային էջում:
Սոնան պարետին խնդրել էր իրեն և հայրիկին թույլ տալ գնալ գյուղ, քանի որ նա արդեն չի կարողանում քաղաքում փակված մնալ: Նրա համար արդեն անտանելի են այս սահմանափակումները:
Ի պատասխան այս հուզական նամակի՝ Տ. Ավինյանը հայտնել է, որ բոլոր սահմանափակումներն արվում են Սոնայի, Սոնայի հայրիկի և մյուս բոլորի անվտանգության նկատառումներից ելնելով, բոլորի առողջության պահպանման նպատակով:
Պարետը հույս է հայտնել, որ շուտով այս վիճակը կավարտվի և Սոնան այլևս նեղվելու և տխրելու առիթ չի ունենա: Մենք պետք է մնանք տանը և չվտանգենք ո՛չ մեր, ո՛չ մեզ շրջապատող մարդկանց առողջությունը։