Ում հատուկ է նողկանքը վսեմի հանդեպ՝ նրան ոչ միայն այո-ն, այլև ոչ-ն է արդեն չափազանց պաթետիկ թվում…

Ում հատուկ է նողկանքը վսեմի հանդեպ՝ նրան ոչ միայն այո-ն, այլև ոչ-ն է արդեն չափազանց պաթետիկ թվում…

Հետաքրքիր է հանրապետականներն ինչու են իրար խառնվել, այնպիսի տպավորություն է, որ Հրայր Թովմասյանի գրած սահմանադրությունը օրերս են կարդացել, խիստ զբաղվածության պատճառով ավելի վաղ չեն հասցրել կարդալ:

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Փաշինյանին ու նրա թիմին, այսինքն ժողովրդին անվանում է իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստներ: Նա նշում է, որ նախաձեռնած գործընթացի ամբողջ պատասխանատվությունը կրում են թե Նիկոլ Փաշինյանը, թե պետության զավթման հերթական արարքի մեջ ներգրավված բոլոր անձիք:
Զավթմա՞ն

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շավարշ Սարուխանյանը:

Երկու տարի առաջ հայ ժողովուրդը վերջապես ազատագրեց նախկինների կողմից զավթած Հայաստանը, փրկեց երկիրը կործանումից, իսկ այսօր արդեն հանրապետականները բացահայտ հայ ժողովրդին անվանում են զավթիչներ, իսկ իրենք փաստորեն երկրի ճակատագրով մտահոգ մի քանի տասնյակով իրենց առաքելությունն են համարում փրկել Հայաստանը հայ ժողովրդից, գուցե նաև նշեն ու՞մ համար փրկեն և ու՞մ նվիրեն այդ երկիրը:

Իսկ իրական պատկերը հետևյալն է. Երբ ՍԴ նախագահն այսօր արդեն քաղաքական գործիչ, ընդիմադիր Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի համար սահմանադրություն էր գրել և այդ սահմանադրությունը ոչ Սերժ Սարգսյանն է կարդացել, ոչ էլ՝ հանրապետականներից որևէ մեկը: Նրանք այնքան են վստահել Թովմասյանին, որ ավելորդ են համարել իրենց թանկ ժամանակը վատնել այն ընթերցելու վրա:

Հանրապետականները վստահ էին, որ այն փայլուն սահմանադրություն է, ժամանակին ծափ են տվել Թովմասյանին, կարևորը, որ այդ սահմանադրությամբ հավերժացվեր Սերժ Սարգսյանի իշխանությունը: Այսօր արդեն անհասկանալի պատճառներով, նրանք քննադատում են նոր իշխանությանը և հայ ժողովրդին, անվանելով նրանց զավթիչներ: Փոքր ինչ ուշացումով հանրապետականները որոշել են կարդալ սահմանադրության տեքստը: Տեքսը կարդալով նրանք ոչինչ չեն հասկացել, բացի մի բանից՝ որ Սահմանադրական դատարանը հավերժ իրենց կից կառույց սարքելու ծրագիրը վտանգի տակ է:

Ժողովրդին 20 տարուց ավել ստրուկի պես վերաբերվող քաղաքական այս ուժը հիմա գործող իշխանություններին է մեղադրում ավտոտարիզմի մեջ: Այսօր արդեն Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանին խարդախությունների համար գործոիղման ուղարկելիս ոչ միայն չեն ցանկանում պատասխանատվություն կրել, այլ հենց իրենք են պատասխանատվությունից խոսում և փորձում են ամեն ինչ բարդել նոր իշխանության ու ժողովրդի վրա:

Հայ ժողովուրդը մեծ դժվարությամբ իրականացրել է իշխանափոխություն և ոչ մի կերպ թույլ չի տալու նախկինների վերադարձը և նաև նրանք չպետք է որևէ դերակատարություն ունենան ընդիմադիր դաշտում:
Ինչպես գրել է Նիցշեն, ում հատուկ է նողկանքը վսեմի հանդեպ՝ նրան ոչ միայն այո-ն, այլև ոչ-ն է արդեն չափազանց պաթետիկ թվում.- նա չի պատկանում ժխտող մտքերին և, բան է, եթե հայտնվում է նրանց ճանապարհներին՝ ապա մի օր հանկարծակի կանգ է առնում և փախչում է հեռու՝ թերահավատության մացառուտների մեջ։

Այսօր արդեն հանրապետականները հայտնվել են իրենց թերահավատության մացառուտներում: Քիչ մնաց….

Facebook Comments

Понравилась статья? Поделиться с друзьями: