Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։ Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվությունը տվել վառ շպարին։ «Ուժեղ
կինը հավատարիմ է մնում ինքն իրեն: Նա չի թաքցնում իր զգացմունքները, չի վախենում, որ դրանք չափազանց շատ կլինեն, քանի որ գիտի, որ ինքն իրական է, այնպիսին, ինչպիսին որ կա, ու գնահատում է դա»,- գրել է նա։ Ավելի վաղ տեղադրված կադրում
Ծովինարը կրում էր կապույտ բլուզ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Ընկերացիր քո հետ, լսիր ներքին ձայնիդ ու հավատա նրան: Նա քեզ ամեն ինչը ճշմարիտ կասի», — հրապարակումը մեկնաբանել էր դերասան Նարեկ Հայկազյանի կինը։