Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Երիտասարդ մայրիկն այդ առիթով գրառում է արել՝ ձիու հետ լուսանկար հրապարակելով։ «Այսօր ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծնողներիս կյանքի համար,
Աստծոն ուժերի եւ լավագույն հավատալու եւ որդուս՝ ապրելու ցանկության համար»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Անահիտը։ Ավելի վաղ տեղադրված կադրերն արվել էին ԱՄՆ-ում։ Նա տոպ էր կրում, սեւ շորտ։
Անահիտն արձակել էր մազերը, ընդգծված շպարով էր։ Երգչուհու կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին ուղղել․ «Ռումբ», «Ուրիշ»։