Լիլիա Թունյանը գրում է. Ուզում եմ ձեզ հետ կիսվել նկարի գինու պատմությունով.այլևս երբեք չբացվող էս գինու պատմությունով… 2019-ի դեկտեմբերի 31-ին,երբ հաշված րոպեներ էին մնացել տարվա ավարտին և պիտի չա րաբաստիկ 2020ը դիմավորեինք, ընդհանրապես չէինք էլ պատկերացնի, որ Հայկիս հետ վերջին Նոր տարին ենք դիմավորելու…որ զինվոր ենք ճանապարհելու բանակ և էլ չենք դիմավորելու… որ հերոս ենք ունենալու և նույն հերոսի ֆիզիկական բացակայությունը ստանալու ամբողջ կյանքում։
Մաման, իհարկե, տխուր էր ու մնացած տարիների համեմատ՝ նույնիսկ լա ցով դիմավորեց տարին, դե,Հայկը պետք է բանակ գնար… Նոր Տարվա գիշերը էս գինին մեր հորեղբոր աղջիկը նվիրեց Հայկին՝ համիզված լինելով, որ «Երկու ՏԱՐԻ ԱՆՑ ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ,ՆՈՒՅՆ ԺԱՄԻՆ ԿԽՄԵՆՔ ԷՍ ԳԻՆԻՆ..»։ Խնամքով պահում էինք գինին, ամեն տեսնելուց մեզ էինք պատկերացնում երկու տարի հետո՝բոլորով էդ գինին բացելուց..
ԲՈԼՈՐՈՎ…ՀԱՅԿՈՎ…սակայն պատ երազմը տա պալեց մեր բոլոր պլանները և երազանքները… Գինին հիմա էլ կա և միշտ կլինի, քանի որ Հայկի նվերն ա,իսկ մենք ուղղակի պարտավոր ենք պահել և իր անկյունում դնել…բայց էդպես էլ չի բացվի,չի խմվի,էդ «Երկու տարի հետո»-ն էդպես էլ չի գա…գինին մենակ ՔՈ հետ պիտի բացվեր, ՔՈ համեստ ժպիտով,ՔՈ ձեռքով և ՔՈ ներկայությամբ… Լիլիա Թունյան