Ո՞վ է Զարուհի Բաբայանի որդին, տեսեք որքան է մեծացել նա․ լուսանկարներ

Զարուհի Բաբայանը ծնվել է 1975 թվականին Երևանում։ Երգարվեստի ճանապարհը սկսել է 1987 թվականին Հ. Իգիթյանի Գեղագիտական կենտրոնի ջազ-փոփ երգչախմբում, որի կազմում իբրև մենակատար մասնակցել է բազմաթիվ

մրցույթ-փառատոների և արժանացել մրցանակների։ 2012 թվականի սեպտեմբեր ամսից իրականացնում է «Զարուհի Բաբայանը բանակի կողքին» բարեգործական նախագիծը ՀՀ ՊՆ և ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ։

Նախագծի շրջանակներում նկարահանվել է տեսահոլովակ Ռոբերտ Աբրահամյանի «Գովք Ֆիդայուն» երգի հիման վրա, որը նվիրված է Հայոց Բանակի կազմավորման տարեդարձին։ Հոկտեմբեր ամսից նախագծի շրջանակներում համերգային ծրագրերով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ / Զինված ուժեր/ և ՊԲ /Պաշտպանության բանակ/ զորամասերում։ Համերգարշավը եզրափակվել է Երևան քաղաքում մեծ գալահամերգով։

2012 թվականին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի կողմից Զարուհի Բաբայանը պարգևատրվել է Պաշտպանության Բանակի հուշամեդալով։ 2013 թվականից հանդիսանում է ՄԱԿ-ի փախստականների գործակալության ազգային հետևորդ։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: