Ո՞վ է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհու ամուսինը

Օրերս Հայաստանի շքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել Արմեն Մարության և Ալլա Վարդանյան զույգի թոռնուհու՝Անժելայի հարսանյաց հանդեսը։ Զույգը պսակադրվել է Խոր Վիրապ վանական համալիրում,

ապա ուրախ մթնոլորտում նշել իրենց միությունը։ Զույգը երեկոյի սկզբում հանդես է եկել հարսանյաց առաջին տանգոյով, բացի այդ երեկոյի ընթացքում հայտնի դերասանական զույգի թոռնուհին անակնկալ է

մատուցել սիրելիին՝ նվիրելով նրան երգի կատարում։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Անժելայի ընտրյալը Հովսեփ Հարությունյանն է, ով Անժելայի հասակակից է։ Նշենք, որ

զույգը նշանադրվել էր ամռանը՝նեղ ընտանեկան միջավայրում։ Հավելենք, որ Արմեն Մարության և Ալլա Վարդանյան վաստակավոր դերասաններ իրենց մեծ ավանդն են ունեցել նաև հայ

թատրոնում և կինոյում։Նրանք այնպիսի արտիստներից են եղել բոլոր ժամանակների համար, որոնք մշտապես հանրության սերն ու ուշադրությունն են վայելել։

Понравилась статья? Поделиться с друзьями: