Արցախյան իրականությունը արդեն երկար հանրային մտահոգությունների առանցքում է, քանի որ այնտեղ գտնվող մարդիկ փաստացի շրջափակված են ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Մինչ պատկան մարմինները փորձում են միջազգային
համապատասխան կառույցների, քաղաքական ու մարդասիրական հայտարարությունների միջոցով հարցի խաղաղ ու բարենպաստ կարգավորման հասնել, Արցախի ներսում քաղաքացիների կամքի շնորհիվ կյանքը շարունակում է ընթացքի մեջ լինել։
Հայտարարվել է, որ Արցախի ղեկավարությունը երեխաներին հանգամանքներով պայմանավորված չի պատրաստվում զրկել ամանորյա հրաշք հեքիաթից։ Նրանք երեխաների համար կազմակերպելու են միջոցառումներ։
Հանրայնացվել է նաև տեղեկություն, որ չնայած առկա իրավիճակին, արցախցի երիտասարդները նույնիսկ չեն հետաձգում իրենց հարսանեկան արարողությունները։ Նախօրեին տեղի է ունեցել Էդուարդի և Ասպրամի հարսանեկան արարողությունը։
Այս մասին իր հարթակում հիացմունքով գրել է Խաչատուրյան Քրիստինան, որը նաև տեղադրել է նորապսակների լուսանկարը, որն արված է իրենց համար կարևոր ու նշանավոր օրը՝ մաղթելով նորապսակներին սեր ու երջանկություն։