ՇՏԱՊ և ԿԱՐԵՎՈՐ. Առողջապահության նախարարությունը նոր հայտարարություն է տարածել

Հայաստանում շարունակում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի
կայունացումը, իսկ որոշ ցուցանիշներով պայմանավորված նաև նվազումը…
Նվազման միտում դիտվում է պոլիկլիկնիկական դիմելության, շտապ օգնության կանչերում և
հոսպիտլացումներում…

Չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության, մասնավորապես՝ Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված, որտեղ 92.8%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները…
Կայունացում է դիտվում նաև կրթական հաստատություններում շնչառական վարակներով
պայմանավորված բացակայությունների մասով…

Ինչպես արդեն նշել էինք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ…
Այսօր 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝ Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 153, իսկ մարզերում՝ 125 երեխա…

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում
շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ
տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը…
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.

—պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,

—խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

—եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

—եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան
բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

—մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական
վարակների բուժման համար,

—հագնվե´ք եղանակին համահունչ,

—պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

—օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

—հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

—հետևե´ք անձնական հիգիենային։

Понравилась статья? Поделиться с друзьями: