«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Սեդա Սաֆարյանը:
– Երեկ (փետրվարի 18-ին) Մարտի մեկի գործով դատական նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի քսանհինգին: Տիկի՛ն Սաֆարյան, դուք գնացե՞լ էիք այսօրվա նիստին, թե՞ արդեն գիտեիք այդ խնդրի մասին:
– Այո՛, գնացել էինք նիստին, դատավորի խոսքով՝ դատական նիստը սկսվելուց շատ կարճ ժամանակ առաջ է իրեն հայտնի դարձել, որ թարգմանիչը չի կարող գալ, ու չասաց, թե ինչու չի ներկայացել:
Մի քանի նիստ առաջ էլ այդ թարգմանիչն ուշացած ներկայացավ, ինչը խոսում է նրա անբարեխիղճ վերաբերմունքի վերաբերյալ: Դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի նմանատիպ ենթադրվող թյուրիմացությունների համար: Կարելի է մի քանի թարգմանիչ ներգրավել, որ այս կարգի գործի բնականոն ընթացքն ապահովվի:
Մինչդեռ տեսնում ենք, որ ամեն ինչում ունենք ոչ լուրջ մոտեցում, ինչն այս դատական նիստը հետաձգելու պատճառ հանդիսացավ:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝