Շտապ․ «Օմիկրոն» շտամն արդեն մեր հարևան երկրներում է․ հիմնական ախտանիշները

Հարավային Աֆրիկայից ժամանած բժիշկ Անջելիկ Կոետզին թվարկել է «oմիկրոն» շտամի ախտանիշները, հայտնում է The Telegraph-ի բրիտանական ծառայությունը:

Մասնագետի խոսքով, հարուցչի՝ մուտացիայի ենթարկվելու կասկածներ են առաջացել COVID-19-ի արտասովոր դրսևորումներով հիվանդների հաճախակի այցելությունների պատճառով։ Մասնավորապես, այցելուները երիտասարդներ էին, ովքեր գանգատվում էին հոգնածության ուժեղ զգացումից, ինչպես նաև վեց տարեկան երեխա՝ սրտի արագ աշխատանքով և բարձր ջերմությամբ։

Միևնույն ժամանակ, հիվանդներից ոչ մեկի մոտ համի կամ հոտի կորուստ չի գրանցվել: Հիմնական ախտանշանը հոգնածությունն է։ Նշենք, որ աֆրիկյան «Օմիկրոն» շտամն արդեն Ռուսաստանում է, դրա տարածման աղբյուրը կարող են լինել ռուս զբոսաշրջիկները, ովքեր այցելել են Եգիպտոս, ասել է սենատոր Վլադիմիր Կրուգլին։

Понравилась статья? Поделиться с друзьями: