Շտապ․ Տնային պայմաններում խնամք շուրջ 2,250 շահառուի համար։ Ահա, թե ինչ մանրամասներ են ներկայացվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամք և սոցիալական այլ ծառայություններ տրամադրել ՀՀ մարզերում և Երևանում բնակվող տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց։ Այս պահի դրությամբ՝ տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 2,250 շահառու. 60-ը՝ 18 տարեկան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, 2,190-ը՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձ։

65 տարեկան տարեց և 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց գնահատված կարիքներին համապատասխան՝ տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության, կենցաղային սպասարկման կազմակերպման և խնամքի իրականացման, խորհրդատվության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ծառայություններ։

Ծառայություններ ստանալու համար անձը կարող է դիմել փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում եզրակացություն՝ խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություն։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: