Շպռոտը երբեք էլ չի փորձել ներկայանալ որպես համեստ կերպարով երգչուհի: Նա միշտ խոսել է ամենահամարձակ թեմաներից, համարձակ ու կիսամերկ լուսանկարներ հրապարակել, ավելին՝ վերջերս էլ խոստովանել է, որ իր մեջ երկու մարդ է ապրում, որոնցից մեկն անամոթ է:
Օրերս էլ Շպռոտը սթորիներում ներկայացրել է, թե ինչպես էր ընկերուհիներով նշում ԱՄՆ Անկախության օրը: Ինչպես միշտ,
Շպռոտը դա արել է իրեն հատուկ ոճով՝ համարձակ ու կիսամերկ տեսանյութեր հրապարակելով, ինչպես նաև ընկերուհիների հետ գրեթե համբուրվելու տեսարաններ ներկայացնելով:
Ի դեպ, Շպռոտը բազմիցս խոսել է այն մասին, որ այլոց սեռական կողմնորոշումն իրեն երբեք չի խանգարել, ավելին՝ ունի նման ընկերներ: Starnews-ը ստորև ներկայացնում է Շպռոտի գժական փարթիի մանրամասները: