Newmag-ը, շարունակելով հայազգի հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերի հայկական մեկնաբանությունները, այս անգամ ներկայացրել է «Վենետիկն է տխուր» երգը՝ Անդրեի կատարմամբ։
«Que c’est triste Venise» երգի երաժշտությունը գրել է Շառլ Ազնավուրը, խոսքերի հեղինակը Ֆրանսուա Դորինն է, այն հայերեն թարգմանել է Սամվել Գասպարյանը։
«Երբ սերերն են մեռնում` Վենետիկն է տխուր,
Վենետիկն է տխրում, երբ իրար չենք սիրում,
Նոր բառեր ենք փնտրում, թախիծն է մեզ տիրում,
Մենք ուզում ենք լացել, բայց իզուր է, իզուր»,-ասվում է հայերեն տարբերակում»։
Տեսահոլովակում կտեսնեք նաեւ կադրեր, որտեղ հերոսուհին շրջում է Վենետիկով։ Ռեժիսոր Լեւոն Բարտիկյանը ներկայացրել է Վենետիկի ռոմանտիզմն ու գեղեցկությունը՝ ցուցադրելով քաղաքի հիասքանչ պատկերները։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է
փետրվարի 18-ին, սակայն YouTube-ում այն այսօր է տեղադրվել։ Հրատարակչությունն արդեն հասցրել է ներկայացնել Շառլ Ազնավուրի երգերը Էրիկ Կարապետյանի, Սոֆի Մխեյանի, Շուշան Պետրոսյանի եւ Սյուզաննա Մելքոնյանի հայերեն մեկնաբանություններով։