Շամշյան դու ուղղակի չգիտեմ ինչ ես, չգիտեմ դու ինչով ես մտածում, ինչքան ես վնաս տալիս մեր երկրին…Ունենք դեպք, որով կա երկու վիրավոր, ոչ թե….
Շամշյան դու ուղղակի չգիտեմ ինչ ես, չգիտեմ դու ինչով ես մտածում, ինչքան ես վնաս տալիս մեր երկրին: Ուղղակի բառեր չկան ասելու:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ունենք դեպք, որով կա երկու վիրավոր, զ ոհ չկա: Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: Այս պահին այլ բան չեմ կարող ասել: Եվ այսքանից հետո գրել երկու դ ի կա, չգիտեմ ինչություն է:
Խնդրում եմ մանրամասների համար չզանգահարել: Իրավիճակի մասին կիրազեկենք ինչպես կարգն է:
Ավելի ուշ ևս մեկ գրառում է կատարել.
Ես ուզում եմ տեսնել այն պարկեշտ լրատվականներին, որոնք ուղղակի նյութը չեն տարածի կամ կհանեն, ոչ թե կգրեն Շամշյանն ասում է, իսկ ՊՆ-ն հերքում: