Հայաստանում նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել՝ հասցնելով ութսունհինգ հազար դրամի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի հինգին, Աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն հայտնեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ «Մինչև 2026 թ-ը նախատեսվում է նվազագույն
աշխատավարձը բարձրացնել մինչև ութսունհինգ հազար դրամ »,-նշեց նախարարը: Հավելենք, որ ներկայումս Հայաստանում ամսական նվազագույն աշխատավարձը վաթսունութ հազար դրամ է: