Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու` Դավիթ Ծ
Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանը բողոքարկել է Մովսիսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառելու դատարանի որոշումը։ Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին դատարանը բավարարել էր նրան կալանավորելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը․
«Մենք միանշանակ բողոքարկել ենք կալանքի որոշումը։ Փետրվարի 10-ին բողոքը ներկայացրել եմ, այսօր վարույթ է ընդունվել, մակագրել են Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե
Աբգարյանին, դեռևս օր նշանակված չէ։ Միջնորդումս հիմնավորումն է նրա, որ կալանքի որոշումն ամբողջությամբ ապօրինի է ու անհիմն։ Չունենալով ո՛չ կալանքի պայման, ո՛չ կալանքի հիմք, մարդուն փաստացի կալանավորել են։ 10 էջից ավել միայն բողոքի վերլուծությունն է եղել, այնքան շատ են
ապօրինություններն ու թույլ տված խախտումները, որ եթե առանձին-առանձին վերլուծեմ ու ձեզ ասեմ, ժամանակատար է լինելու և անտրամաբանական», — «Հրապարակի» հետ զրույցում ասաց Գևորգյանը։
Հարցրինք, թե Մովսիսյանն ընդունու՞մ է իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 59-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
«Բացարձակ, մեղադրանքն իր հետ որևէ կապ չունի։ Ինչպե՞ս կարող է ընդունել մի մեղադրանք, որն իրականում փաստարկված չէ, որևէ փաստական հիմքի վրա հիմնված չէ, այդ մեղադրանքն ամբողջությամբ իրավական ֆանտազիայի արդյունք է, ոչ ավելին»,- պատասխանեց Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ որ Մովսիսյանն այժմ «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է․ «Արցախի Հանրապետության քրեակատարողական վարչությունում է։
Վերաքննիչ բողոքի քննությունը լինելու է Հայաստանում, ընթացիկ նախաքննությունն Արցախի Հանրապետությունում է, բայց կարծես ուղարկել են այստեղ»։