«Հրապարակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանն իր ինքնախոստովանական ցուցմունքում նշել է, որ ինքը՝ Վրույր Բարսեղյանը, ունենալով ֆինանսական խնդիրներ, իր ազգական
Արկադի Բարսեղյանից պարտքով գումար է խնդրել, սակայն Արկադի Բարսեղյանը ասել է, որ չունի գումար, սակայն գիտի որտեղ կա և մատնացույց է արել Սևակ Մելիքսեթյանի (Զարինե Մելիքսեթյանի ամուսնու) տունը։ Պայմանավորվել են, որ գիշերով գնալու են,
ինքը՝ Արկադի Բարսեղյանը, ով մտերիմ հարաբերություններ է ունեցել Զարինեի ամուսնու հետ, պետք է զբաղեցնի Զարինեին, իսկ Վրույր Բարսեղյանը զբաղվի ոսկեղենի փնտրտուքով։ Զարինեն տեսնելով Արկադի Բարսեղյանին, դուռը բացել է, հասկանալու համար,
թե ինչու են գիշերը եկել իր տուն, այդ ժամանակ Վրույրը մուտք է գործել խոհանոց և վերցնելով խոհանոցում դրված դանակը, սպառնացել է Զարինեին, որ կսպանի` եթե ոսկի և գումար չտա։ Աղմուկի վրա երեխաները դուրս են եկել, Արկադին կապել է
երեխաներին և հորդորել լռել։ Վիճաբանության ժամանակ Վրույրը դանակով հարվածներ է հասցրել Զարինեին, ապա, ըստ իր ցուցմունքի, չգիտակցելով, հարվածներ է հասցրել նաև երեխաներին։ Դրսում աղմուկ լսելուն պես, նրանք վերցրել են Զարինեի վզից կախված ոսկե շղթան ու մատանին և դիմել փախուստի։
Հիշեցնենք, որ Արկադի Բարսեղյանը, ըստ իր պաշտպանի, հայտարարում է, թե` ինքը կապ չունի դեպքի հետ: Երեկ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ կալանքի սանկցիա է տվել վերջինիս, նրան պարեկային ծառայության ուղեկցությամբ, դատարանից տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։
hraparak.am