Նոյեմբերի 6-ին Շուշիում զո հվելուց մի օր առաջ զանգել էր քրոջն ասել, որ… հերոս Յուրիկ Սարգսյանի մասին

Կամավոր Յուրիկ Սարգսյանը (Ժպիտ) զո հվել է նոյեմբերի 6-ին Շուշիում, զո հվելուց մի օր առաջ զանգել էր քրոջն ասել, որ տորթը չկտրեն սպասեն իրեն, որ գա ու շնորհավորի Հայրիկի ծննդյան օրը… Բոլոր կամավորներից միայն Յուրիկն էր զ ոհվել, Հայրիկի ծնունդից մի օր առաջ, այդպես էլ չշնորհավորելով ու չկտր ելով տորթը…

-Բոլորն իմն են Անժելա ջան, ինձ համար բոլորը Յուրիկներ են… ասում է Հերոսամայրը ու սրբում արցունքները… Պա տերազմի օրերին եկավ ասաց` Մամ շատ եմ նեղվել մի ընտանիքի Եռաբլուր հասցրի մեքենայով, գումարը չվերցրի, հուղար կավորության էին գնում, Եռաբլուրում փոսեր էին փորվում… Յուրիկը բացառիկ տեսակի հայ ու հայրենասեր էր, որը

ժառանգել էր ծնողներից, Տիկին Կարինեն միշտ այցելում էր Եռաբլուր, ճանաչում Արցախյան առաջին պատերազմի Հերոսներին ու ընտանիքներին, ո՞վ կպատկերացներ, որ մի օր էլ իր Որդու երկրորդ տունը կդառնա Եռաբլուրը… Մայրենիք էր ասում իր Մայրիկին Հերոս Յուրիկը, նա երկու դուստր ուներ… Սխրանքդ հավերժ է Յուրիկ ջան, պատիվ ունեմ… Անժելա Սեդրակյան

Понравилась статья? Поделиться с друзьями: