Նինա Տիտանյանը` իր և Լիանա Վանոյանի նմանության, իր գիրության և այլնի մասին

Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման հյուրը բլոգեր Նինա Տիտանյանն է: StarNews-ը հետևել է զրույցին: Նինան հաղորդման ընթացքում խոստովանեց, որ եղել են դեպքեր, երբ մտածելու առիթ է ունեցել իր կերպարի հետ կապված, քանի որ վախեցել է,

որ այն կարող է վատ անդրադառնալ իր անձնական կյանքի վրա: Մասնագիտությամբ դեղագետ Նինայի ծնողներն ի սկզբանե դեմ են եղել անս ասպարեզում հայտնվելուն, ու ամեն բան արել են, որ Նինան չհայտնվի բլոգոլորտում: Ըստ Նինայի այսօր շատերն են իրեն նմանեցնում

դերասանուհի Լիանա Վանոյանին, սակայն ինքը կարծում է, որ իրենց հումորը տարբեր է, նմանություն տեսնում է միայն արտաքին տեսքում: Հաղորդման ընթացքում Նինան ասաց, որ ունի սկզբունքներ ու կան բաներ որոնք ինքը չի կարող գովազդել,քանի որ դա համարում է ոչ անկեղծ ինքդ քո անձի հանդեպ:

Понравилась статья? Поделиться с друзьями: