Էսօր ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ՝ էսօրվա իշխանության ու ժողովրդական հեղափոխության կողմից ստեղծված հնարավորությունների օգտագործմամբ:
Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի՝ երկրում ատելության մթնոլորտի մասին հարցին:
«Դուք Հայաստանում հիշո՞ւմ եք դեպք, երբ երկրում առնվազն 5 ընդդիմադիր հ/ը է գոյություն ունեցել»,- հարց հնչեցրեց Փաշիյանն ու շարունակեց.
«Ամենաատելի օլիգարխը դուրս է գալիս, սպառնում, ասում է՝ ոտերս մաքրելու եմ…
Այո՛, արդարադատությունն այդ մարդկանց վրա փոխաբերական իմաստով օրենքով սահմանված կարգով իր ոտքերը մաքրելու է՝ հանուն հենց այդ մարդկանց եւ երկրում հանուն հանդուրժողականության մթնոլորտի, քանի որ, եթե սա տեղի չունենա, ժողովուրդը բառիս ֆիզիկական իմաստով էդ մարդկանց վրա իր ոտքերը կմաքրի.սակայն մենք դա թույլ չենք տա»,- ասաց վարչապետը՝ նկատի ունենալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց), որը բերման ենթարկելուց հետո նման հայտարարություն էր արել:
Պաասխանելով դիտարկմանը, որ ինքը նաեւ այդ մարդկանց վարչապետն է, գուցե քաղաքացին կարող է այդպես խոսել, սակայն վարչապետը՝ ոչ, Փաշինյանն ասաց, որ, այո՛, նրանք քաղաքացի են, սակայն դա չի նշանակում, որ կարող են շարժվել դեպի ծայրահեղականություն ու գործել այդ տրամաբանության մեջ՝ քրեական ենթամշակույթի քարոզմամբ.
«Իսկ իրավապահներն ունեն ծայրահեղականացումը, բռնությունը կանխարգելելու ու նախականխարգելելու գործառույթ, եւ երբ կունենան օպերատիվ տեղեկատվություն, կդիմեն գործողությունների:
Ինչի որ Նաիրի Հունանյանին 2 անգամ բերման ենթարկած լինեի, դրա արդյունքը ավելի լավ կլինե՞ր, թե՞ ավելի վատ: Կան մարդիկ որոնք ուրիշ լեզու չեն հասկանում ուղղակի. էդ մարդկանց խորհուրդ եմ տալիս ջութակ նվագել սովորել, որ ավելի քաղաքակիրթ բառապաշար սկսեն հասկանալ, թե ինչու ջութակ, հասկացողը հասկացավ»: