Վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ապրիլի հինգին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին բանաստեղծություն է գրել.
«Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի հինգի հաղթանակին:
Հանրաքվե
Հեղափոխությանը ասում եմ Այո, Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝ Իր վաղվա օրվան ժպիտով նայող, Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:
Արդարությանը ասում եմ Այո, Ոչ մի հրոսակ որ չխուսափի, Հանցանքին արժան պատասխան տալու, Եւ հատուցելու ահեղ սարսափից:
Ազատությանը Այո եմ ասում, Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի, Երկար տարիներ դավերով բազում, Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:
Այո եմ ասում Նոր Հայաստանին, Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ: Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք, Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:
Հեղափոխությանը ասում եմ Այո, Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ, Իր ապագային ժպիտով նայող, Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ»:
Սիրելի՛ հայ ժողովուրդ, լինենք համախմբված և վերջնականապես հայի անկոտրուն ուժով զարկ տանք չարին։