Նիկոլ Փաշինյանը հունիսին կհեռանա իշխանությունից. Միհրդատ Մադաթյան
Այսօր մեծ բողոքավոր զանգված կա երկրում, ու գնալով նրանց թիվն ավելի է մեծանալու, և այդ դժգոհող հատվածը լինելու են էլի այն մարդիկ որոնք մասնակցել էին 2018-ի հեղաշրջմանը:
Նիկոլ Փաշինյանն առաջիկա հանրահավաքների ժամանակ դուրս է գալու և հայտարարի, թե ես ասել եմ երբ դուք չուզեք ես այլևս չեմ լինի ՀՀ վարչապետ, ու հիմա դուք չեք ուզում, և ուրեմն ես գնացի, ու թողնելու է հեռանա։
Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը` ներկայացնելով սեփական քաղաքական վերլուծությունը։
Բանախոսի պնդմամբ` երբ նայում ես արտակարգ դրության ժամկետի երկարաձգման սահմանափակումներին ու մյուս կետերի վերացմանը, ուղղակի հասկանում ես, որ այստեղ ակնհայտ քաղաքական նպատակ կա:
«Ինձ մոտ տպավորություն է, որ այն երկարացվում է, որպեսզի ժողովրդական զանգվածային բողոքի ակցիաներ տեղի չունենան», — նշել է նա։