«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նեմեցը, գիտե՞ք, ինչի է դուխով հորթուբորթ անում։ Որովհետև «հեղափախական» կառավարությունը այդպես էլ նախորդ քրեաօլիգարխիկ ռեժիմի կողմից պետության զավթմանը քաղաքական ու իրավական գնահատական տալու ուժ չգտավ իր մեջ։
Նախկին քաղբանտարկյալ Andrias Ghukasyan -ի անմեղությունը ՀՀ դատարանով հաստատված չի։ Նա դեռ ապացուցում է ՀՀ դատարանին, որ քար չի նետել և չի վնասել ոստիկանների 28 ռետինե մահակների ծայրերը։
Իր իրավունքները ՄԻԵԴ-ում պաշտպանելու համար Անդրիասը ստիպված է հաղթահարել հեղափոխական Հայաստանի Արդարադատության նախարարության ստեղծած արհեստական խոչընդոտները, որով նրանք ամեն կերպ ցանկանում են ձգձգել Եվրոդատարանի կողմից գործը քննության առնելը։
Որպեսզի հասկանանք, թե ինչու է ձգձգում ներկա կառավարությունը այդ գործը, պետք է հասկանանք, թե ինչ հետևանք կունենա ՄԻԵԴ-ի կողմից Անդրիասի նկատմամբ նախորդ իշխանություննրի կատարածը որպես «քաղաքական հաշվեհարդար» որակումը.
Շարքային քննիչից մինչև Սերժիկ ստիպված են լինելու պատասխան տալ։ Այ դա է լինելու։
Ու բացառված չի, որ պատասխան կունենան տալու նաև նրանք, ովքեր իշխանությունը զավթած սերժիկների կողմից ընտրությունների անվան տակ կազմակերպված խմբակային հանցագործությունը որակում էին որպես «մեկ քայլ առաջ»։
Ժողովրդի իշխանությունը վախենում է ճշմարտության աչքերին նայելուց, որովհետև կեղծված չընտրությունների պատասխանատվությունը ինչքան Սերժիկինն է, այդքան էլ աշխարհի «արդար» հզորներինը։ Դուխով
Բադին Կոզբադին
Սուդին Չարխադին»։
Facebook Comments