Նա չխն шյեց իր ամենшթանկը՝ ԿՅԱՆՔԸ հшնուն բпլորիս… 

Ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 22-ին Ալավերդի քաղաքում։ 2002-2005 թվականներին սովորել է Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցում, ապա Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում։ 2011-2014 թվականներին ընդունվել և գերազանց ավարտել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանը՝ ստանալով տրակտորիստ-մեխանիզատորի մասնագիտություն։

2014-2018 թվականներին բարձրագույն կրթություն է ստացել Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի որակավորում։ Այնուհետև վերադարձել է Հայաստան և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Մեկ տարի անց ստացել է լեյտենանտի կոչում։

Թեև Գևորգը նաև ՌԴ քաղաքացի էր և հնարավորություն ուներ ծա ռայությունը Ղրիմում անցկացնելու, բայց որոշել էր ծառայել սեփական հայրենիքում։ 2019 թվականին սպայական ծա ռայության է անցել Մատաղիսում՝ որպես Կր ակային աջակցման դասակի (ԿԱԴ) հր ամանատար։ Զ ո հ վել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան՝ մարտական գործողությունների ժամանակ՝ փր կելով իր զի նվորների կյանքը։ Կռվի ընթացքում միաժամանակ եղել է ութ դի րքի հրամանատար

Понравилась статья? Поделиться с друзьями: