Նա բանտում հավաքարար էր աշխատում… Մի անգամ նա կեֆիրի շշի կափարիչի վրա ահա թե ինչ է մեխով փորագրում

Փարաջանովին իշխանությունները չէին սիրում, երբ մի օր դանիական թերթերից մեկին տված հարցազրույցում նա կատակով ասել էր, թե Կենտկոմի շուրջ 2 տասնյակ անդամներ փորձում են իրեն դուր գալ, սա արդեն լուրջ ձերբակալության առիթ էր: 1973 թվականին Փարաջանովին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով։


Ռեժիսորի սիրտը հիվանդ էր, շաքարախտ ուներ։ Նա բանտում հավաքարար էր աշխատում… Սակայն չստեղծագործել անհնար էր:

Մի անգամ նա կեֆիրի շշի կափարիչի վրա մեխով փորագրում է Պուշկինի դիմանկարը։

Տարիներ անց այդ կափարիչը հայտնվեց Ֆեդերիկո Ֆելինիի մոտ, նա էլ այդ նմուշի օրինակով ձուլեց արծաթադրամ, որով մինչ օրս պարգևատրում են Ռիմինիի փառատոնում ներկայացված լավագույն ֆիլմերին։

Понравилась статья? Поделиться с друзьями: