Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը

Նայեք ինչ ձևով են հաստատվում վարակակիրները ,վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք ,թե ով է Արսեն Թորոսյանը: Ասեմ , այս ամենը արվում է Մարալիկի ծննդատունը փակելու համար․․․

Սիրելի հայրենակիցներ բոլոր այն բուժաշխատողները ,որոնք այժմ փաստացի Գյումրի ինֆեկցիոն որպես վարակակիր մեկուսացված են ,աշնանը ստացել են հակագրիպային պատվաստումները :

Լսեք ,թե ինչ հիանալի ձևով բուժանձնակազմը «ապահոված» է եղել կանխարգելիչ բոլոր նյութերով և պարագաներով: Հետևությունները թողնում եմ Ձեզ:

Երեկ ,երբ համացանցում տեղադրեցի Մարալիկի ծննդատան մայրապետ `Արեգնազ Բալոյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը ,արժանացա մի շարք քննադատությունների : Որ իրավունք չունեի կնոջ հետ խոսակցությունը հանրայնացնել `առանց կնոջը տեղեկացնելու( չնայած տիկին Բալոյանին բոլոր խոսակցությունների ժամանակ զգուշացրել էի , որ ձայնագրում եմ ) , քննադատությունների շարքում տեղ էր գտել ,որ այս ամենը սարքած է , որ սխալ է ,պետք է տիկինը գնա ինֆեցիոն ,այնտեղ ստանա թեստի պատասխանը և պարզաբանումներ : Այժմ այս ձայնագրությունը տեղադրում եմ ,որ շատերի համար պարզ լինի ,թե սարքած գործը որն է : Երեկ տիկին Բալոյանին տարել են Գյումրու ինֆեկցիոն , մինչև հիմա չեն տվել իր թեստի պատասխանը ,կրկնակի թեստավորում չեն արել , և հիմա ամենազավեշտը ` տեղավորել են այն հիվանդասենյակում ,որտեղ մեկուսացրել են իրական վարակակրի : Իսկ Էջմիածինի քաղաքապետ Դիաննայի մայրիկին ` բժշկուհի Չիլինգարյանին ,կուզենայի մի հարց տալ . Տիկին Չիլինգարյան առաջին վարակակիր կինը (Էջմիածնի հայտնի նշանդրեքի կնոջ մասին է խոսքը) ու՞մ մոտ է բուժվել մի քանի օր առանց մեկուսանալու և առանց թեստավորման ,մինչ նրան որպես վարակակիր հայտնաբերելը :

Опубликовано Nune Nersisyan Среда, 15 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: