Նախկին ամուսնուս մասին չեմ խոսում, քանի որ ես շատ եմ սիրում իմ որդուն․․․ Անի Քոչար

«Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում մոդել, լրագրող Անի Քոչարը խոսել է կյանքի բարդ փուլերի, քաղցկեղի, ամուսնալուծության, սիրո և որդու մասին:

Անի Քոչարը նշել է, որ նախկին ամուսնու թեման փակված է և նա չի խոսում այդ մասին: «Ես ամուսնացել եմ, քանի որ սիրել եմ, բայց չեմ ցանկացել, որ ինձ հերոսացնեն և հետագայում չի հուզել, որ ամուսնալուծությունից

հետո ինձ կդարձնեն հակահերոս, քանի որ յուրաքանչյուր մարդ թող գար և մեկ օր իմ փոխարեն ապրեր: Ես ուզում եմ կանխել այս և մյուս հարցերը նախկին ամուսնուս մասին, քանի որ ես այս թեմայով չեմ խոսում, բայց ոչ այն պատճառով,

որ ասելիք չկա: Պարզապես ես շատ եմ սիրում իմ որդուն»,— ասել է Անի Քոչարը: Նա նաև անկեղծացել է իր և ամուսնու հարաբերությունների մասին՝ պատմելով, որ աղոթքներով է հասել այն ամենին ինչ ունի: «Սիրո նկատմամբ հավատս երբեք չեմ կորցրել՝ դառը փորձառությունը դարձնելով առիթ,

բայց թերահավատությունն իր գործն անում էր: Ամուսնուս մասին խոսելիս ես կարճ կարող եմ ասել՝ նա մարդ է և այն տեսակը, որին ցանկանում էի կողքիս տեսնել: Իմ կողքին շրջող շատ երկրպագուներ կային, բայց այն միակը չէին, որին ցանկանում էի տեսնել»,— նշել է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: