էյֆորիայից 2 օր հետո փորձենք հասկանալ՝ ինչ ասաց Ջո Բայդենը և ինչ կար թաքնված նրա ուղերձի տողերի արանքում. Նաիրի Հոխիկյանի կարևոր հայտարարությունը
Նաիրի Հոխիկյանը գրում է. Ի՞նչ ասաց Բայդենը և ի՞նչ հասկանալ․ ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղաս պանություն» բառը լսելու էյֆորիայից 2 օր հետո փորձենք սառը բանականությամբ հասկանալ, թե ինչ ասաց Ջո Բայդենը և ինչ կար թաքնված նրա ուղերձի տողերի արանքում։
Նախ կարևոր է, որ 1981-ից հետո ԱՄՆ նախագահի մակարդակով նորից արտասանվեց Armenian genoc ide (Հայոց ցեղաս պանություն) բառակապակցությունը՝ նույն տեքստում երկու անգամ։ Դա հայկական պահանջատիրության երկարամյա ջանքերի արդյունք է, որտեղ մեծ դեր ունեն հատկապես
ամերիկահայությունը, ՀՅԴ սփյուռքի կառույցները ու Հայ դատը, հետևաբար ՀՀ իշխանությունը կամ մեկ այլ քաղաքական կառույց իրավունք չունի դափնեպսակն իր վրա վերցնել։ Ոգևորության հետ միաժամանակ, բայց, ուշադրություն դարձնենք, որ տեքստում որևէ խոսք չկա հայերի պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի վերաբերյալ, այնինչ 2 անգամ կիրառվում է Ottoman (Օսմանյան) արտահայտությունը։ Դա նույն է, թե հայերի ցեղաս պանությունը տեղի է ունեցել մի վայրում, որը կապ չունի մեր պատմական բնօրրանի հետ, այնինչ այստեղ ամենակարևորն այն է, որ հայերը ցեղաս պանվել են իրենց պատմական հայրենիքում։ Ինչո՞ւ եմ սրա վրա ուշադրություն դարձնում, քանի որ անտեսելով պատմական հայրենիքում ցեղասպ անվելու փաստը՝ ամերիկյան դիվանագիտությունը
իրականում մեզ չի տալիս պահանջատիրության հնարավորություն, ավելին՝ տեքստում բառ անգամ չկա Թուրքիայի վերաբերյալ, հետևաբար՝ մենք չենք կարող հենվել ԱՄՆ նախագահի տեքստի վրա և Օսմանյան կայսրության գործած հա նցանքի համար հատուցում պահանջել Թուրքիայից։
Հաջորդ կետերից մեկն այն է, որ ԱՄՆ նախագահը ոչ ոքի չի մեղադ րում ցեղաս պանության համար։ Ուշադրություն դարձրեք․ We affirm the history. We do this not to cast blame but to ensure that what happened is never repeated.- «Մենք վերահաստատում ենք պատմությունը։ Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել, էլ երբեք չկրկնվի»:
Պատասխանատու չէ՞ արդյոք այսօրվա Թուրքիան 1915-ի ցեղաս պանության համար։ Ըստ ԱՄՆ նախագահի հայտարարության տրամաբանության՝ ՈՉ։
Մեղադ րանքից հրաժարվելու մտքին անմիջապես հետևում է հետևյալ տողը՝ Today, as we mo urn what was lost, let us also turn our eyes to the future—toward the world that we wish to build for our children. — Այսօր, երբ սգ ում ենք կորցրածի համար, եկեք նայենք դեպի ապագա, դեպի այն աշխարհը, որը մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար:
Մարդկայնորեն գեղեցիկ և հումանիստական խոսքեր են, որոնք, սակայն, հեռու են արդարադատությունից։ Այլ կերպ ասած՝ ափսոս, որ ձեզ կո տորել են մեկ դար առաջ, բայց եկեք չմեղադր ենք և քայլենք առաջ, հաշտվենք հանուն մեր երեխաների։ Սա է Բայդենի ամբողջ միտքը։
Չնայած դրան, ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարությունը մեզ համար ևս մեկ կարևոր քայլ է հայոց ցեղաս պանության միջազգային ճանաչման ուղղությամբ։