Վահրամ Թոքմաջյանն իր էջում գրել է. Յանդեքսի այսօրվա վարորդը 60-ն անց մարդ էր։ Գնում էինք լուռ, մինչև ճանապարհի կեսին,մի հրաբ որբ որ ձ` չսկսեց խանգարել երթեւեկության ողջ ընթացքը։ Հանգիստ խուսանավելով սկսեց. -Եղբայր, մենք չունենք երթեւեկության մշակույթ։
Մենք չունենք Փոխզիջման ընկալում, համակեցությունը չենք հասկանում։ Ես մտքիս մեջ. «Կիրթ մա՞րդ, մշակույթ բառի տարատեսակ ընկալումներո՞վ ու գրագետ մատուցումո՞վ»։ Ինքը շարունակում է. -Եղբայր, կարող ես արագ վարել,
երբ որ ունես տարածություն, երբ գիտես վարել , երբ կողքիդ նստածը չի տագ նապում քո գործողություններից։ Մյուս այլ դեպքերում՝ բնութագրվող հակամշակույթ է։ Ինչպես սիրեցի ես էս մարդուն։ Այդ մարդու անուն ազգանունն է` Ավետիսյան Արտաշես։