Բարձրացա ավտոբուս, նստեցի, ականջակալներս դրեցի ու … հանկարծ զգացի, որ ավտոբուսի մեջ խառնաշփոթ է տիրում… Ավտոբուսը մոտեցավ կանգառին, բարձրացա, նստեցի ազատ նստարանին, ու քանզի մի քանի կանգառ պետք է գնայի, ականջակալներս
հանեցի ու դրեցի և ․․․ Հանկարծ զգացի, որ ավտոբուսի մեջ խառնաշփոթ է, վարորդը կտրուկ արգ ելակեց ու արագ գնաց դեպի հետևի մաս, նրան հետևեցին նաև մյուսները։ Պարզ եղավ, որ ավտոբուսի հետևամասում մի հղի կին էր նստած ու այդ ցш վից գшլшրվում էր։ Մի տարեց կին հանգստացնում էր այդ հղի կնոջն ու ասում՝ շնչիր, շնչիր։ Հանկարծ
նրա նստարանի տակ шր յшն հետքեր եղապ: Այդ պահին ավտոբուսի վարորդը բարձր ձայնով ասաց.
— Մյուս կանգառը ծննդատուն; Եվ նստելով ղեկի մոտ, մեծ արագությունով սլացավ դեպի մոտակա ծննդատունը։ Նստատեղի տակ шր յшն հետքը գնալով ավելի էր շատանում: Վարորդը այնպիսի մեծ արագությունով էր քշում, որ մի քանի րոպեից մենք հասանք ծննդատուն: Ծննդատան մուտքի մոտ նա կայանեց ավտոբուսը և այդ կնոջը արագ գրկելով տարավ ներս:
Կնոջ պայուսակը ավտոբուսի մեջ էր մնացել, ես նրա պայուսակի մեջ գտա բջջային հեռախոսը, գտա նաև ամուսնու հեռախոսահամարը և զանգահարեցի ու ամուսնուն պատմեցի կատարվածը։ Հինգ րոպե չանցած ամուսնու ամվտոմեքենան սրընթաց մտավ դեպի հիվանդանոցի բակ, ամուսինը արագ իջավ մեքենայից ու շատ արագ քայլերով մտավ ներս։ Մենք բոլորս, ավտոբուսի բոլոր ուղևորները, որ օտար մարդիկ էինք ու իրար չէինք ճանաչում, հարազատի նման անհամբեր սպասում էինք
ավտոբուսի «փոքրիկ ուղևորի» լույս աշխարհ գալուն: Մի փոքր ժամանակ անցնելուց հետո, ամուսինը ուրախ դուրս եկավ հիվանդանոցի շենքից.
— Ծնվեց, որդիս, ծնվեց… Ի՞նչ է անունդ եղբայր,- հարց տվեց վարորդին։
—Միշա, — համեստորեն ասաց վարորդը։
—Այժմ ես գիտեմ ինչպես անվանել տղայիս։