Մուրադովն այսօր կգա Հայաստան. ինչ է խոսվել գե րինե րի վերшդարձի մասին

Մուրադովն այսօր կգա Հայաստան. ինչ է խոսվել գե րինե րի վերադարձի շուրջ։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ՝ գե րեվա րված զի նծառայ ողների հարցով: Սակայն երեկ՝ ուշ գիշերվա դրությամբ, դեռ որեւէ դրական տեղաշարժի կամ նորության մասին հայտնի չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Երեւանում կլինի Ռուսաստանի ԶՈՒ հարավային ռա զմակ ան օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը, ում գլխավորությամբ էլ անցկացվում էին բանակցությունները, եւ ով մի քանի օր ՌԴ-ում էր՝ հանդիպումը կազմակերպելու նպատակով:

Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը եւ սահմանապահ զո րքե րի շտաբի պետ Արման Գասպարյանը: Ադրբեջանական կողմը ներկայացրել է արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը, դե իսկ ՌԴ-ից էլ՝ Մուրադովը, որն էլ, այսօր գալով Երեւան, մանրամասներ կհայտնի իրավիճակից:

Նկատենք, որ բանակցությունները ռա զմագե րիների վերադարձի հարցին էին վերաբերում, սակայն առանցքում հատկապես այն վեց գե րինե րի հարցն էր, որոնք գերեվարվել են ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տարածքից, եւ ՀՀ պահանջներից մեկը եղել է այն, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն ՀՀ: Թե ինչ է որոշվել բանակցությունների արդյունքում, դեռ պարզ չէ, սակայն երեկվա դրությամբ դրական լուրի մասին տեղեկություններ դեռ չկային»:

arm-life.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: