Որդի՜ս, հիշի՛ր․․ Մի՛ սպասիր, որ կինդ քեզ հետ կվարվի այնպես, ինչպես ես: Դա երբեք չի պատահի, որովհետև նա չէ քեզ ծնել: Երբեք մի՛ ասա կնոջդ. «Իսկ ՄԱՅՐՍ այսպես էր անում»:
Հավիտյան մոռացի՛ր «ՄԱՅՐԻԿՍ ավելի համով էր պատրաստում» արտահայտությունը: Չբողոքե՛ս կնոջիցդ, քանի որ ինքդ ես ընտրել: Մի՜շտ գովի՛ր կնոջդ պատրաստած կերակուրը: Երբե՜ք չպատմե՛ս կնոջդ հայրիկիդ հետ անցած վեճերի մասին: Դա շատ վաղուց էր, և ոչ մեկի գործը չէ:
Շաբաթը մեկ այցելեք ինձ: Դա շատ կարևոր է և ճանապարհին մի քանի շոկոլադ կամ հյութ վերցրեք … Հիշի՛ր՝ ԿՅԱՆՔԻԴ ԳԼԽԱՎՈՐ ԿԻՆԸ ՔՈ ԿԻՆՆ Է: Եթե կինդ հարցնի, թե արդյոք այս զգեստը չի դարձնում նրան գեր, միշտ պատասխանիր. «Ի՞նչ ես ասում, ընդհակառակը, ինձ թվում է, որ ավելի ես նիհարել»:
Եթե կինդ քեզանից ինչ-որ գլոբալ բան է խնդրում (նորոգում, փոշեկուլ և այլն), միշտ երրորդ անգամից համաձայնվիր: Առաջին անգամ կինը պարզապես բարձրաձայն է մտածում, երկրորդ անգամ `բարձրաձայն մտածում է և կրկնում՝ դա իրեն պե՞տք է, թե՞ ոչ։ Եթե դա ասում է երրորդ անգամ, ապա դա անկասկած անհրաժեշտ է: Համաձայնվի՛ր երրորդ անգամ:
Երբեք չքննադատես կնոջդ ծնողներին: Հիշի՛ր՝ նրանք ծնել են ՔՈ ԸՆՏՐԱԾ ԿՆՈՋԸ: Միշտ կարդացե՛ք գրքեր: Անցկացրու 6 օրը ընտանիքիդ հետ, իսկ մեկը՝ ընկերներիդ: Սա անհրաժեշտ է մտքի խաղաղության համար: Երբեք դատարկաձեռն չայցելես, դա անհարգալից վերաբերմունք է:
Միշտ շնորհավորի՛ր կնոջդ բոլոր տոների առթիվ, դա կարևոր է կանանց համար: Տան դուռը բացելիս՝ ժպտա: Հիշի՛ր, որ կնոջդ ու երեխաներիդ համար ԴՈՒ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՄԵՏՐ ԵՍ: